Tuesday, October 17, 2017 - 20:00
Եկէ՛ք, միասնաբար վայելենք Վեհանոյշ Թեքեանի ներկայութիւնը: Ան մեր ժամանակակից  մտաւորական – բանաստեղծուհիներէն է, որ յատկապէս հրաւիրուած է Նիւ Ճըրզիէն ներկայ գտնուելու Համազգայինի գրական ձեռնարկին, որ տեղի պիտի ունենայ  Երեքշաբթի 17 Հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8:00ին, Հայ Կեդրոնի Աւետիս Ահարոնեան սրահէն ներս:
Ձեռնարկի հանդիսավարն է Համազգայինի «Սանահին» մասնաճիւղի գրական յանձնախումբի ներկայացուցիչ՝ Անահիտ Պալեանը եւ հատորները պիտի ներկայացնեն գաղութիս յայտնի մտաւորականներ՝ Յարութիւն Պէրպէրեանը եւ Րաֆֆի Աճէմեանը:
Մուտքը ազատ է եւ տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն:
Ձեզ կը սպասենք մեծ թիւով:
                        Համազգայինի «Սանահին» մասնաճիւղի վարչութիւն
 
[...] Թող մեր կիներուն նրբազանգ ծոցը
Ծլի ու ծաղկի, լուսացան մնայ,
Մեր մանուկներուն թուշերուն վրայ
Թող խաղաղութեան համը թարմանայ,
Ու մեր հայրերուն , մեր ողջ հայութեան ափերուն միջեւ
Գինին թող արիւն չհագուի յանկարծ: [...]
 
                                               Վեհանոյշ Թեքեան
                                          Հատուած՝ Սաղմոս եւ Օ ՖԷ